ՆԱՏՕ. “Շատ շուտով աշխարհը կարող է փոխվել”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 10:02
Ներկայիս հուզումներն ու անկարգություններն արաբական երկրներում հղի են անկանխատեսելի հետևանքներով ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
“Ազատություն” ռադիոկայանի տեղեկությամբ` Ա. Ռասմուսենը, ուրբաթ ելույթ ունենալով Մյունխենում` անվտանգության միջազգային խորհրդաժողովում, կոչ արեց եվրոպական երկրների առաջնորդներին հապշտապ որոշումներ չկայացնել պաշտպանության ծախսերի հնարավոր կրճատման առնչությամբ:
Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը անվտանգության գլոբալ համակարգի վրա մյունխենյան հանդիպման առաջին օրվա գլխավոր թեմաներից էր:
Այսօր խորհրդաժողովի երկու մասնակիցների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտագործնախարարների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին երկկողմ պայմանագրի վավերացման փոստաթղթերի փոխանակություն տեղի կունենա:






Facebook
Tweet This
Email This Post
