Կառավարության և ընդդիմության բանակցությունների առաջին փուլը արդյունք չտվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 8:32

Եգիպտոսում  կառավարության և ընդդիմության բանակցությունների առաջին փուլը արդյունք չտվեց: Իշխանության հակառակորդները `այսպես կոչված “իմաստունների խորհուրդը” առաջարկեց վարչապետին փոխզիջում.Նախագահ Մուբարաքը ձևական պահպանում է իր պաշտոնը մինչև սեպտեմբեր,իսկ իր իրավասությունները անցնում են  փոխնախագահ Օմար Սուլեյմանին:

Այս տարբերակը իշխանությունները մերժեցին,նրանց ասելով եթե նախագահը լիազորություններ չունենա `քաոսը անխուսափելի է: Ցուցարարները այս նորությունը ընդունեցին հանգիստ:

Արդյունքում “Մուբարաքի վերջին օրը”,ինչպես ընդդիմությունը անվանում էր երեկվա ակցիան – Եգիպտոսի համար ամենահանգիստն էր  հունվարի 25-ից սկսված ցույցերից: Դա իհարկե բանակի շնորհիվ էր,որը  անմիջապես կանխում էր ցանկացած  սադրանք:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply