Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ռադդի

Պաշտոնական, Օրվա լուր | | February 5, 2011 8:08

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել  Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ:

Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրլիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են  երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ  ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 5-ին կշարունակի մասնակցել  անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին և դրա շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply