Ցուցարարները պահանջում են Ալբանիայի կառավարության հրաժարականը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 1:51

Բողոքի մասսայական  ցույցեր տեղի ունեցան միանգամից  Ալբանիայի մի քանի քաղաքներում: Տիրանայում սոցիալիստները` Կորչեի,Լեժեի  և Վալլոնի գլխավորությամբ պահանջում էին   Բերիշի կառավարության  հրաժարականը, խորհրդարանի լուծարումը և  ժամկետից շուտ ընտրություններ:

Ցույցերը,որոնց ըստ իրավապահ մարմինների մասնակցում էին ավելի քան ինն հազար մարդ ,անցան առանց միջադեպերի:
Իրավիճակը բնութագրել է ալբանական քաղաքագետ Զամի Չավոն.”Երկիրը ճգնաժամից դուրս կգա այն ժամանակ ,եթե նախագահ Բամիր Տոպին փոխելով սահմանադրությունը` իրեն կօժտի ավելի ծանրակշիռ լիազորություններով և ակտիվ կմասնակցի դեմոկրատների և սոցիալիստների հակասությունները լուծմանը:
Իսկ ընդդիմությունը սոցիալիստների գլխավորությամբ կշարունակի ընդվզումները այնքան ժամանակ,քանի դեռ վարչապետ ` Սալի Բերիշին հրաժարական չի տվել,հայտարարել է Ալբանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Էդի Ռաման:

Տիրանայում նախորդ բողոքի ակցիան `հունվարի 21 -ին,ավարտվեց ողբերգությամբ:  Ոստիկանությունը  սկզբում ցուցարարներին դիմավորեց արցունքաբեր գազով և ջրցաններով,և երբ նրանք փորձեցին մոտենալ կառավարության շենքին ,նրանց վրա կրակեցին :Երեք հոգի զոհվեց , 22 ցուցարար  և  17 իրավապահ  վիրավորվեցին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply