Էլ Բարադեյը: կմասնակցեմ նախագահական ընտրություններին,եթե ժողովուրդը ցանկանա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 1:23
Մուհամեդ էլ-Բարադեյը հերքել է ,որ ինքը չի դնելու իր թեկնածությունը Եգիպտոսի աշնանային նախագահական ընտրություններին: Նրա հրաժարվելու մասին ավելի վաղ հաղորդել էին ավստրիական “Շտանդարտ”թերթը և Reuters գործակալությունը , որը հղում էր կատարել հենց ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարին, իսկ հիմա ընդդիմության լիդերներից մեկին:
Այդ հաղորդումը նա արդեն հերքել էր “Ալ-Ջազիրայի” հարցազրույցով,ասելով ,որ իր թեկնածություն դնելը կախված է ժողովրդի կամքից:
“Դա ճիշտ չէ: Եթե եգիպտացիները կցանկանան ,որ ես շարունակեմ երկրում փոփոխությունների ընթացքը,ես ժողովրդին չեմ հիասթափեցնի:”,- ցիտում է “ԻՆՏԵՐՖԱՔՍԸ”.
Վերջին ամիսներին ալ-Բարադեյը շատ անգամ է հասկացրել,որ մտածում է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Իսկ մասսայական բողոքի ակցիաներից հետո հայտարարեց ,որ պատրաստ է դառնալ Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար նախագահ Մուբարաքի փոխարեն, որի հրաժարականին է ձգտում անհաշտ ընդդիմությունը:






Facebook
Tweet This
Email This Post
