Ոստիկանը Երուսաղեմի մոտ գտել է մարգարեի գերեզմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 0:32

“Սև հնագետների” հետապնդման շնորհիվ Երուսաղեմի արվարձանում հայտնաբերվել է հնամենի եկեղեցի, որում, ամենայն հավանականությամբ, թաղված է Զաքարիա մարգարեն:

Հայտանագործությունը կատարել է մի թիմ, որը շատ հեռու է գիտությունից, և որը ղեկավարում է Իսրայելի հնությունների պաշտպանության վարչության դետեկտիվ Ամիր Գանորը: Զինված ոստիկանը որոնում է գերեզմանների կողոպտիչներին և անտիկվարիատի անօրինական առևտրականներին:

Հետապնդելով մի քանի պաղեստինցիների, որոնք զբաղվում են հին դրամների կողոպուտով, Գանորը և նրա մարդիկ գտել են դռան կողափայտ` խրված հողի մեջ: Ինչպես գրում է MigNews-ը, մի շաբաթ անց մասնագետներն այնտեղ հայտնաբերել են տաճարի մնացուկներ, որը փլվել է երկրաշարժից մոտավորապես 1300 տարի առաջ:

Շենքից, որ մոտավորապես բասկետբոլի հրապարակի չափսեր ունի, մնացել են փլված մարմարե սյուներ և հատակի անվնաս խճանկարներ:  Հենց բեմի տակ  դամբարան կա, որտեղ, ինչպես կարծում են գիտնականները, թաղված է հրեական Զաքարիա մարգարեն:

Ըստ ավանդության` Ք.ա. մոտ 520 թ. նա քարոզների գիրք է գրել, որը մտել է Հին կտակարանի մեջ: Գիտնականների ենթադրությունը հիմնված է քրիստոնեական աղբյուրների և այսպես կոչված “Մադաբյան քարտեզի” վրա. Դա անտիկ խճանկար քարտեզ-պաննո է Հորդանանի Մադաբա քաղաքի եկեղեցու հատակին: Սակայն այդ վարկածն ապացուցելու համար պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply