ՄԱԿ. 2011 թվականին դիմակայություն Է հայտարարված ծովահենությանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2011 22:10
ՄԱԿ-ը 2011 թվականին Ծովի համաշախարհային օրվա թեման Է հայտարարել»դիմակայությունը ծովահենությանը»: Այդ մասին այսօր տեղեկատվություն Է զետեղված կազմակերպության պաշտոնական կայքում: «Միայն վերջին երկու տարում ծովահենները պատանդ են վերցրել գրեթե երկու հազար ծովայինի, որոնք երբեմն օգտագործվում են որպես «կենդանի վահան» այլ հարձակումներ կատարելիս»,- հայտարարվել Է Լոնդոնում՝ Ծովի միջազգային կազմակերպության հովանու ներքո կայացած մամլո ասուլիսում, որին մասնակցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Մամլո ասուլիսում ներկայացվել Է ծովահենների դեմ պայքարի գործողությունների պլանը: Ծովահենությունից համաշխարհային Էկոնոմիկայի կորուստները հաշվվում են միլիարդավոր դոլարներով: Ամեն տարի Սոմալիի ափերով անցնում Է շուրջ 22 հազար նավ եւ աշխարհում փոխադրվող ամբողջ նավթի 30 տոկոսը: Ծովահենների վայրագությունները հանգեցրել են այս շջանում ապրանքների փոխադրման ապահովագների կտրուկ բարձրացման, որը դասակարգվում Է որպես ռազմական գործողությունների գոտի:
Ծովահենները տարեկան որպես փրկագին ստանում են մինչեւ 200 միլիոն ամերիկյան դոլար: Ելույթ ունենալով մամլո ասուլիսում՝ Պան Գի Մունը հայտարարել Է, որ ծովահենությունը գլոբալ սպառնալիք Է եւ դրան անհրաժեշտ Է հակադրել համընդգրկուն ռազմավարություն՝ նպատակամղված զսպմանը, անվտանգության ապահովմանը, օրենքի եւ զարգացման տիրապետությանը:
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ Սոմալիի ափերի մոտ իրադրությունը բացարձակ անընդունելի Է: Պան Գի Մունը կոչ Է արել ամրապնդել ծովահենության գործողությունների կատարման համար քրեական հետապնդման եւ պատժի համակարգը: Այսօր տասը ձերբակալված ծովահեններից իննին ստիպված ազատ են արձակում այն պատճառով, որ անհնարին Է գտնել մի պետություն, որը ցանկություն հայտներ դատելու նրանց: Հավելենք, որ այժմ ծովահենների մոտ գերության մեջ են 700 մարդ եւ 30 նավ:






Facebook
Tweet This
Email This Post
