Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի թեժ պահին կատարվել է զինված կողոպուտ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2011 21:21
Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի ներկայացուցիչը, երկու հանցագործ ատրճանակներով զինված թալանել են Եվրոպական խորհրդարանի փոստային բաժանմունքը և հաջողացրել են թաքնվել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկություններով ոստիկանությունը սկսել է հետաքննությունը:
Եվրախորհրդարանի շենքը չի մտնում ԵՄ-ի գագաթնաժողովի անվտանգության գոտու մեջ,բայց գտնվում է ոչ ավելի քան 100մետր այն պալատից , որտեղ տեղի է ունենում 27 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը: Սա արդեն երրորդ զինված կողոպուտն է Եվրախորհրդարանի շենքում վերջին երկու տարվա ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
