Էնդրյու Դաֆ. «Թուրքիայի մուտքը ԵՄ տեղի չունեցավ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2011 21:13

Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայում Եվրախորհրդարանի դիտորդ Ռիա Օոմեն-Ռույտենի պատրաստած զեկույցի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» գործակալությունը, մտքերի փոխանակության ժամանակ Թուրքիա-Եվրամիություն խառը միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Էնդրու Դաֆն արձանագրել է. «Ցավով պետք է նշեմ, որ Թուրքիայի մուտքը ԵՄ տեղի չունեցավ:

Մեկ տարի հետո մենք այստեղ պետք է քննարկենք Եվրոպայի հետ Թուրքիայի համագործակցության այլընտրանքային տարբերակներ»: Նրա կարծիքով` Եվրոպայի կողմից քաղաքական խոչընդոտները պայմանավորված են Թուրքիայում քեմալիզմի գաղափարախոսության շարունակությամբ եւ Կիպրոսի վերամիավորման խնդրի կարգավորման գործընթացի` կղզու երկու համայնքների կողմից էլ տորպեդահարումով:

Զեկույցի վերաբերյալ բանաձեւի նախագծում նշվում է, որ անհրաժեշտ է թուրքական զինված ուժերը դուրս բերել Կիպրոսից, օժանդակել 1974 թ-ին թուրքական զորքի` կղզու բռնազավթման ժամանակ անհայտ կորած մարդկանց որոնումներին, ԵՄ հետ կոորդինացնել Իրանի նկատմամբ թուրքական քաղաքականությունը, օգնել Թուրքիայում նոր` իսկական դեմոկրատական սահմանադրություն ընդունելու գործին:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply