Հորդանանի մայրաքաղաքում ի պաշտպանություն բարեփոխումների միտինգ կայացավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2011 20:15
Հորդանանի մայրաքաղաքում այսօր քայլարշավ էր ի պաշտպանություն բարեփոխումների,որին մասնակցում էին Իսլամական գործունեության ճակատի և ձախակողմյան կուսակցությունների հարյուրավոր մասնակիցներ:
Ցուցարարները հավաքվել էին Ամմանի կենտրոնում Նախարարների խորհրդի պալատի մոտ,որտեղ պահանջում էին նոր վարչապետ Մարուֆ ալ- Բահիտի հրաժարականը:
“Մենք ուզում ենք բարեփոխումներ: Մենք ուզում ենք այնպիսի կառավարություն , որը ծառայի աղքատներին, ոչ թե հարուստներին: Ոչ ալ-Բահիտին,այո բարեփոխումներին,”
– վանկարկում էին ընդվզման մասնակիցները:
Ցուցարարների խմբերը տեղավորվել էին Եգիպտոսի դեսպանատան շուրջը, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն ապստամբ ժողովրդին: Միտինգում ելույթ ունեցավ
տեղի “Մուսուլման եղբայրների”շեյխ Համմամ Սայիդը , որը ողջունեց “հեղափոխությունը Նեղոսի ափերին” և հույս հայտնեց , որ “ատելի բռնապետ Մուբարաքը շուտով կտապալվի”:
Չնայած կտրուկ կոչերին ,երթն ու միտինգը խաղաղ մթնոլորտում անցան , ոստիկանությունը չփորձեց ցրել մարդկանց:
Իսլամական գործունեության ճակատի ղեկավար `Համազ Մանսուրին հիգշաբթի ընդունեցին վարչապետ ալ- Բահիտը և թագավոր Աբդալլա երկրորդը: Նա հայտարարեց,որ նոր կաբինետին կտա հնարավորություն ի կատար ածել բարեփոխումները ,բայց խաղաղ ցույցերը չի դադարեցնի: Տարածված իսլամական հռչակակգրում ասվում է ,որ Հորդանանի միապետը խոստացել է արմատական փոփոխություններ կատարել:






Facebook
Tweet This
Email This Post
