Հեռուստահաղորդումների վարկանշային և մյուս սոցհարցումները՝ sociology.am-ում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 19:46

Հայաստանում երկպալատ խորհրդարանի նպատակահարմարության և դրանից բխող մի շարք հարցադրումների շուրջ առցանց քննարկում-քվեարկություն է սկսում sociology.am կայքը՝ արձագանքելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը, որը նա արել է Սփյուռքում ունեցած հանդիպումների ժամանակ և չի բացառել, որ սահմանադրական նման փոփոխությունների դեպքում պալատներից մեկում ընդգրկվելու իրավունք կունենան նաև սփյուռքահայերը:

Փետրվարի 4-ին հրավիրած ասուլիսում այս մասին տեղեկացրեց Հանրային Խորհրդի՝ Ձեռնարկատիրության և սպառողների հարցերով հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը, և ՙ հրատապ համարելով Սփյուռքի մասնակցությունը հայությանն աշխարհով մեկ գործուն ուժ դարձնելու գործին՚, ասաց, որ դեռևս ամբողջ հայության շրջանում քննարկման են ենթակա այդ խնդրի, օրինակ, այսպիսի կողմերը. Հայաստանի համար անհրաժեշտությու՞ն է երկպալատ խորհրդարանը, ի՞նչ լիազորություններ պետք է ունենա հնարավոր նոր պալատը, համահայկական ի՞նչ կառույցների ներկայացուցիչներ պիտի այդ պալատում ընդգրկվելու իրավունք ստանան և այլն:

ՀՀ Հանրային խորհրդի, ՙԱզգային համագործակցության ցանցի՚, ՙՆոյ՚ ընկերության աջակցությամբ և ՙԱնկախ՚ պարբերականի տեղեկատվական հովանավորությամբ գործող sociology.am-ը վարկանշային քվեարկության հնարավորություն է ընձեռում մի շարք այլ ոլորտների համար ևս: Դրանցից են՝ հայկական հեռուստահաղորդումները (առաջարկություն կա ներառել նաև հեռուստասերիալները). բուհական համակարգը (ուսուցման որակ, շենքային պայմաններ, տեխնիկական հագեցածություն, կոռումպացվածության աստիճան). հեռախոսային շարժական կապը (որակ և հուսալիություն, սակագների մատչելիություն, սպասարկում). Ինտերնետ հասանելիության ծառայություններ (պատվիրված արագություններից շեղումներ, սակագների մատչելիություն):

Իսկ թե առցանց քվեարկության արդյունքում վարկանշային ինչ պատկեր է ամեն մի ոլորտում, կարելի դիտել sociology.am կայքում և իհարկե, սեփական քվեարկությամբ մասնակցել վարկանիշի ձևավորմանը:

ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն

Դիտվել է 1888 անգամ:
Print Friendly

Leave a Reply