Երևանի և Իտալիայի քաղաքների միջև համագործակցություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2011 19:18

Երևանի և Իտալիայի քաղաքների միջև համագործակցության հնարավոր ուղիների ակտիվացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշել է, որ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ և սիրով է իրականացնում իր դիվանագիտական առաքելությունը:

Ի պատասխան դեսպանի խոսքերի` Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ և իտալացի ժողովուրդների միջև նմանություններ շատ կան` ինչպես մշակութային ավանդույթների, այնպես էլ բնակիչների ջերմ ու սիրալիր վերաբերմունքի առումով: Համագործակցությունն էլ ավելի նպատակային դարձնելու համար, երկուստեք կարևորվել է ակտիվացնել հարաբերությունները Երևանի քույր քաղաք հռչակված իտալական Կարարա քաղաքի հետ: <<Մենք փորձելու ենք որոշակի որակ և գործնական հագեցածություն տալ երկկողմ համագործակցությանը, ինչը թույլ կտա օգտակար լինել մեկը մյուսին>>,- նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարևոր է նաև իտալացի ճարտարապետների և դիզայներների մասնակցությունը քաղաքապետարաaնի նոր նախաձեռնություններին:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply