Մուհամեդ էլ- Բարադեյ.Քանի դեռ Մուբարաքը չի հեռացել,Եգիպտոսը կաթվածահար կմնա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2011 18:41

Եգիպտոսը այնքան ժամանակ հակամարտությունների և կաթվածահար վիճակում կմնա, քանի դեռ Մուբարաքը չի դադարում համառել և չի հեռանում,այսօր հայտարարել է ընդդիմադիր ղեկավարներից` Ազգային կոմիտեի ղեկավար Մուհամեդ էլ- Բարադեյը “Ալ Ջազիրայի” եթերի հարցազրույցում:
“Մուբարաքի հեռանալուց հետո երկիրը կանցնի անցումային շրջան, որի ընթացքում կարելի կլինի լուծել զանազան խնդիրներ”, – գտնում նա: Էլ-Բարադեյը նաև նշել է ,որ նախագահը պետք է հեռանա ընդունելի և մեղմ պայմաններում:
Ավելի վաղ ,ամենամեծ ընդդիմադիր ուժը`արգելված “Մուսուլման-եղբայրներ” կազմավորումը հայտարարել է ,որ պատրաստ է իշխանության հետ երկխոսության ,այդ թվում փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ ,միայն Մուբարաքի հրաժարականից հետո:
Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլ քաղաքներում այսօր մասսայական ցույցեր են `Մուբարաքի հրաժարականի պահանջով: Մայրաքաղաքի Տահրիր հրապարակում հավաքվել են մեկ միլիոնի չափ ժողովուրդ,որը ներկայացնում է երկրի բոլոր քաղաքական և կրոնական ուժերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այնուամենայնիվ նախօրեի հետ համեմատած իրավիճակը հանգիստ է :
Դիտվել է 1303 անգամ: