Red Bull-ը «շպարգալկայից» օգտվելու նոր մեթոդներ է առաջարկում

ԿՐԹԱԿԱՆ | | May 29, 2009 20:15

img_0345-1Մայիսին ԵՊՀ-ի, Մանկավարժական, Եվրոպական, Ֆրանսիական, Ռուս-հայկական սլավոնական համալսարանների շուրջ 300 ուսանողներ ծածկաթերթիկ օգտագործելու նոր մեթոդով հուշում-տուփեր են ստացել: «Պարագաներ քննաշրջանի ժամանակ հիշողությունն ուժեղացնելու համար» անունը կրող տուփը պարունակում է Red Bull ըմպելիք, փոքրիկ ծածկաթերթիկ և այն օգտագործելու հուշումներ:

«Բոլոր կարևոր փաստերը նշեք տրամադրվող թղթիկի վրա: Իսկ քննության օրը հանեք սառնարանից Red Bull սառը տուփը և փակցրեք թղթիկը դրա հատակին: Եթե քննասրահում չգտնեք ճիշտ պատասխանը, բարձրացրեք ըմպելիքի տուփը և թաքուն նայեք դրա հատակին»,-հուշում է Red Bull-ը: Ըմպելիքը և «շպարգալկան» ուսանողներին մատուցողները նաև գովազդում են, որ Red Bull-ը էներգետիկ ըմպելիք է, որը երկու ժամով թարմություն և ակտիվություն է հաղորդում ըմպողներին. մեկ Red Bull-ը համարժեք է մեկ բաժակ սուրճին:

Միջոցառումը հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ ուսանողների մոտ: «Շատ հետաքրքիր մեթոդ է, կիրառել էլ հնարավոր կլիներ, եթե դասախոսները թույլ տային քննասենյակ ըմպելիք մտցնել: Այս տարբերակը շատ լավ կգործի արտասահմանում, որտեղ ուսանողն ազատ կարող է խմիչք կամ շոկոլադ լսարան մտցնել»,-ասում է ԵՊՀ ուսանողուհի Աննան և հավելում, որ ավելի վստահելի են ծածկաթերթիկի «ավանդական» մեթոդները• «Ամենաարդյունավետը հեռախոսից ականջակալներով լսելն է: Դասախոսն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարողանա պարզել` արտագրում ես, թե ոչ»:

Տարիների փորձ ունեցող դասախոսները կտրուկ արձագանքեցին ակցիային• «Հակադաստիարակչական է ուսանողին դրդել ծածկագրից օգտվել: Բացի այդ, դա գաղտնի միջոցառում չէ և եթե ուսանողը այդ ըմպելիքով քննասենյակ մտնի, դասախոսը իսկույն կհասկանա ուսանողի նպատակները և կգտնի նրա ծածկագիրը»,- ասում է ԵՊՀ դասախոս Անահիտ Բրուտյանը` լրջություն հաղորդելով ակցիային:

Red Bull-ի սեմփլինգ կոորդինատոր Ժաննա Ասատրյանը նշում է, որ այս հումորային միջոցառումը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում, մինչդեռ արտասահմանում այն լայն ճանաչում ունի և ուսանողների կողմից ուրախությամբ է ընդունվում: «Հայ ուսանողները հաճախ խուսափում են դառնալ նման ուրախ ակցիայի մասնակից: Մինչդեռ սա թեթև միջոցառում է, որը նպատակ ունի մի պահ կտրել

Դիտվել է 3121 անգամ:
Print Friendly

Leave a Reply