Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցավ “Սինոփսիս” ընկերության և Հայդերաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանի միջև երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 18:04

Հարգելի գործընկերներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ “Սինոփսիս Արմենիայի” ուսումնական դեպարտամենտում մշակված Միկրոէլեկտրոնիկայի կրթական ծրագիրը գրավիչ և մրցունակ է տարածաշրջանում:

Ս/թ հունվարի 28-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցավ “Սինոփսիս” ընկերության և Հայդերաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանի (Jawaharlal Nehru Technological University (JNTU) Hyderabad) միջև երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը Հայդերաբադի JNTU-ում գերմեծ ինտեգրալ սխեմաների ճարտարագիտության մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկայի ծրագիր հիմնելու մասին:

Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը Հայդերաբադի JNTU-ին նվիրում է գերժամանակակից կրթական միջավայր, որը համալսարանական ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվելու`

-“Սինոփսիսի” համապարփակ, արտադրությունում առաջատար անալոգային, թվային և ներկառուցված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային ապահովման համակարգից, որը ներառում է նախագծման ուսումնական հավաքածու (EDK) և համադրելի տեխնոլոգիական գործընթացի նախագծման հավաքածու (iPDK),

-համապատասխանեցված ուսումնական ծրագրից, որը մշակվել է “Սինոփսիս Արմենիայի” ուսումնական դեպարտամենտում՝ “Սինոփսիսի” համաշխարհային համալսարանական ծրագրի շրջանակներում և

-բակալավրի ու մագիստրոսի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խորհրդատվությունից:

Կից ուղարկում եմ մամլո հաղորդագրությունը հայերեն և անգլերեն:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանոք՝

Գայանե Մարկոսյան

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply