Հարավային Օսիայում գումարվել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 17:54

Էդուրադ ԿոկոյտիՀարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտին շտապ գումարել է հանրապետության անվտանգության խորհրդի նիստ:    Կոկոյտին ասել է, որ ուզում է բոլոր ուժային կառույցների ղեկավարների կարծիքը` «վրացական կողմի վերջին սադրանքների վերաբերյալ»: Անվտանգության խորհրդի նիստը կղեկավարի Կոկոյտին:
Անցած տարի օգոստոսին տեղի ունեցած հարավօսկան իրադարձությունների տարելիցի մոտենալուն զուգահեռ վրաց-հարավօսական շփման գծում ավելի հաճախ են պատահարներ գրանցվում. մասնավորապես` Ցխինվալը հայտարարում է, որ հուլիսի 29-ից սկսած վրացական կողմը պարբերաբար կրակ է արձակում հարավօսական պաշտպանական կետերի ուղղությամբ:
Վրաստանի ԱԳՆ-ն էլ մեղադրանք է հնչեցնում ռուսական կողմին, թե վերջիններս փորձել են հարավօսական սահմանագիծը տեղաշարժել` ընդգրկելով վրացական տարածքներ:
Երկու կողմերն էլ հերքում են միմյանց ուղղված մեղադրանքները:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply