Կրծկալ. կողմ և դեմ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 15:14

Կարծիք կա, որ կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծ է այն կանանց համար, ովքեր ամեն օր կրծկալ են կրում: Միթե: Այս հարցին խնդրեցինք պատասխանել մամմոլոգին:

Գիտեք, որ ուղղակի կապ կրծկալ հագնելու և կրծքագեղձի քաղցկեղի միջև չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է այն հարցին` հագնել կրծկալ, թե ոչ, ապա եթե այն ճիշտ է ընտրվում` ըստ չափսի, հազիվ թե վնասի առողջությունը: Ուստի կրծկալի ընտրությանը շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվեք և նախապատվությունը տվեք բնական գործվածքից պատրաստված մոդելներին: Նման սպիտակեղենը բժիշկ-մամմոլոգներն անվանում են ֆիզիոլոգիական, քանի որ այն հաշվի է առնում կնոջ անատոմիական առանձնահատկությունները:

Նկատի ունեցեք` շատ մեծ անհարմարություն են պատճառում ոսկրաշերտիկները (косточки): Շատ հաճախ, երբ չափսը ճիշտ չի ընտրվում, այդ ոսկրաշերտիկները ճնշում են կրծքագեղձը և խրվում մարմնի մեջ: Հետևանքն այն է, որ մաշկի վրա կարմիր հետքեր են մնում: Իսկ խնդիրներ ունեցող կրծքագեղձի համար դա հավելյալ դրդապատճառ է:

Ինչպես ընտրել ներքնաշորը “ըստ մարմնի”:  Փորձելիս մի մոռացեք մի այսպիսի թեստ անցկացնել. համոզվեք, որ  հեշտությամբ կարող եք ձեր երկու մատը մտցնել կրծկալի ուսակապերի, կողամասերի և հիմքի տակ: Ուշադրություն դարձրեք. Ներքնաշորը չպետք է հետք թողնի մարմնի վրա: Կրծկալը պետք է հարմար ու բնական նստի, չկաշկանդի շարժումները և գեղեցիկ ուրվագծեր ստեղծի:

Բայց նույնիսկ ֆիզիոլոգիական կրծկալը չարժե 12 ժամից ավելի  կրել: Հիշեք. Ձեր կուրծքը պետք է հանգստանա: Օրինակ` աշխատանքից տուն վերադառնալուց հետո անպայման հանեք այն: Եվ ամեն անգամ, հանելով կրծկալը, մերսեք կրծքագեղձերը:

Դիտվել է 2730 անգամ:
Print Friendly

Leave a Reply