Եգիպտոսի ընդդիմադիրները պայքարում են արևի տակ իրենց տեղի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2011 14:48

Եգիպտոսում ընդդիմադիր ուժերը պատրաստվում են  միլիոնանոց ցույցի` Կահիրեում  նախագահական նստավայրի վրա գրոհելու նպատակով

Լրանում  է  ընդդիմադիր ուժերի պետության ղեկավար Մոբարաքին  ներկայացված վերջնագրի ժամկետը: Նրա համար այսօրը կարող է դառնալ  նախագահի պաշտոնում վերջինը. եթե առաջիկա ժամերին նա սեփական կամքով իրավասությունները վայր չդնի, ապա ապստամբները կգրոհեն Կահիրեում պրեզիդենտական նստավայրի վրա: Վիճակը  վատթար է առողջարանային Հուրգադայում  և Շարմ էլ Շեյխում:

Մինչ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են գրոհի, Եգիպտոսի փողոցներում հետապնդվում են աշխարհի  ԶԼՄ-ների  լրագրողները: Նրանց ձերբակալում են զինվորները, առգրավում լուսանկարչական ու տեսասարքավորումներն ու հարցաքննում, հաժախ` ուժի կիրառմամբ:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply