Երկուսն ավարտել են բուժումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 4, 2011 14:07

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Անկախին» հայտնեց,  77 կգ քաշային ծանրորդներ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը և Արա Խաչատրյանը հաջողությամբ ավարտեցին բուժումը Մոսկվայի մասնագիտացված կլինիկաներից մեկում և պատրաստ են շուտով վերսկսել իրենց մարզումները: Ի դեպ, առողջականի հետ կապված խնդիրներ ունեն 105 կգ քաշային Ռուբեն Ալեքսանյանը, 85 կգ քաշային Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը և ուրիշներ: Այդուհանդերձ, վտանգավոր ոչինչ չկա: Առաջիկայում մարզիկները բժշկական հսկողության ներքո կգտնվեն: Նրանց ամենայն աջակցություն կդրսևորվի, որպեսզի լիովին ապաքինվեն և լիարժեք նախապատրաստվեն նոր մրցաշրջանի մեկնարկներին:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply