Սքարլեթ Յոհանսոնի բաղադրատոմսերից

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 13:46

Սքարլեթ Յոհանսոնը  սիրում է համեղ ուտելիքներ ու հավատացնում է, որ  առհասարակ չի հետևում կալորիաներին.«Ամբողջ օրը կարող եմ  ուտել ապխտած միս, ըմպել շամպայն ու խմել դեղձի հյութ: Այդպիսին է իմ դիետան»:

Ստորև ներկայացնում ենք նրա բաղադրատոմսերից այս մեկը:

Անհրաժեշտ է`

1 բաժակ շոկոլադի քերուկ,

1 բաժակ ու 1/3 տրորած բանան,

1 բաժակ մանրացրած ընկույզ,

4-5 գդալ խնձորախյուս,

2,5 կես բաժակ ալյուր,

1/4  թեյի գդալ սոդա, նույնքան աղ,

1/8 ճաշի գդալ մշկընկույզ,

1 խոշոր կամ 2 մանր ձու,

6 բաժակ մուգ շաքարավազ,

6 ճաշի գդալ ձեթ,

վանիլ:

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել: Ալյուրը, սոդան, աղը, մշկընկույզն ու քերած շոկոլադը խառնել: Մեկ ուրիշ թասում մնացած բաղադրիչները խառնել:

Ալյուրա-շոկոլադային խառնուրդը զգուշորեն ավելացնել երկրորդ թասի պարունակությանը` առանց խառնելու: Կեքսի կաղապարները ձեթոտել, լցնել ստացված խմորը, թխել 18-20 րոպե: Սառչելուց հետո հանել ու վայելել:

Տնտեսուհիների համար

չափում ենք` առանց կշռելու.

1 թեյի գդալի մեջ տեղավորվում է`

5 գ շաքարավազ,

նույնչափ աղ, ջուր և կաթ,

4 գ ձավար և բրինձ,

3 գ ալյուր:

1 ճաշի գդալի մեջ տեղավորվում է`

25 գ շաքարավազ,

20 գբրինձ, ձավար, կաթ,

18 գ ջուր,

15 գ ալյուր,

12 գ ընկույզ:

Մեկ բաժակի մեջ տեղավորվում է`

250 գ կաթ,

245 գ յուղ,

220 գ շաքար և աղ,

210 գ բրինձ,

200 գ ձավար,

150 գ ալյուր,

140 գ ընկույզ:

Դիտվել է 2798 անգամ:
Print Friendly

Leave a Reply