Արտաշատում երեխա է ընկել ջրհորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2011 13:35

Փետրվարի 3-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` քաղաքապետարանի հարևանությամբ, հորն է ընկել երեխա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 15.45-ին փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Աշոտ Մխիթարյանը, որը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:  Ա.Մխիթարյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բա­վարար:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply