Լոռու մարզում այրվել է վագոն-տնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2011 13:30

Փետրվարի 3-ին, ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 31 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.42-ին, մարվել` 13.54-ին:  Այրվել է Ա.Ավագյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան գույքը` 20 քմ. մակերեսով: Տանը հայտնաբերվել է տանտիրոջ, 1930 թ. ծնված Արմանուշ Ավագյանի այրված դին:

Նույն օրը, ժամը 23.32-ին ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի 29-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.45-ին, մարվել` 00.35-ին:  Հ.Առաքելյանին պատկանող բնակարանում այրվել է միջանցքի և հյուրասենյակի 20 քմ. մակերեսով  հատվածը:

Նույն օրը, ժամը 23.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարամեջ գյուղում:  Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել` 03.15-ին:  Ամբողջությամբ այրվել են Հ. Նազարյանին պատկանող վագոն-տնակը 27 քմ. մակերեսով և կից կառուցված 85 քմ. մակերեսով շինության առաստաղի 3 քմ. մակերեսով հատվածը:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply