Ասանժը կարող է Նոբելյան մրցանակ ստանալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2011 12:21

Խաղաղության ամրապնդման ոլորտում բարձրագույն պարգևն այս տարի կարող է շնորհվել WikiLeaks-ի հիմնադրին: Նրա գործունեությունը գնահատվում է որպես նպաստող ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը:

Mashable-ը տեղեկացնում է, որ 2011 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում է հայտնվել աղմկոտ WikiLeaks կայքի ստեղծողը, որ հանրաճանաչ է դարձել գաղտնի փաստաթղթերի հրապարակման շնորհիվ:

WikiLeaks-ը առաջադրելու որոշման մասին իր անձնական բլոգում հայտնել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ Սնոռե Վալենը: Նրա կարծիքով` այն տեղեկատվության հրապարակման արգելքը, որը տարածում է Ջուլիան Ասանժը, հանցագործություն էր ժողովրդավարության նկատմամբ, և հակառակը` աղմկահարույց ավստրալիացու գործունեությունը պաշտպանության և աջակցության կարիք ունի:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply