Աղստև գետից հանել են 59-ամյա տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2011 13:21

Փետրվարի 3-ին, ժամը 09.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ.Մեծի պողոտայի թիվ 27/2 շենքի 66-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 10.00-ին փրկարարների ուժերով, հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը: Հյու­րա­սենյակում հայտնաբերվել է 1921 թ. ծնված Վարդանուշ Հովհաննիսյանի դին:

Նույն օրը, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետում հայտնաբերվել է դիակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Իջևան քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Վոլոդյա Գրիգորյանի դին և հանձնվել ոստիկանության և շտապ բուժօգնության աշխատակիցներին:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply