Օբաման կոչ է արել Եմենի նախագահին որոշակի բարեփոխումներ անել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 4, 2011 12:05
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհին կոչ է արել որոշակի գործողություններով հաստատել բարեփոխումներ անելու մասին իր խոստումները: Ինչպես հայտնում է REUTERS-ը, Օբաման և Սալեհը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել: “Նախագահ Օբաման նաև իր եմենական գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Արաբական թերակղզում “Ալ Քաիդա” բջջի դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկման կարևորության վրա, ինչն անհրաժեշտ է Եմենի բնակչության և այլ երկրների քաղաքացիների պաշտպանության համար”,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Այս շաբաթ` ավելի վաղ, Ալի Աբդալլա Սալեհը հայտարարեց, որ չի պատրաստվում ուղիներ փնտրել իր նախագական լիազորությունները երկարացնելու համար, որոնք ավարտվում են 2013 թվականին:
Բացի այդ, նա խոստացել է իր պաշտոնւ չփոխանցել իր որդուն:
Gazeta.ru






Facebook
Tweet This
Email This Post
