ԱՄՆ-ն մշակում է Հ. Մուբարաքի հեռանալու պլանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2011 11:56

ԱՄՆ-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Եգիպտոսի ղեկավարության հետ երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու շուրջ:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եկել է Եգիպտոսի կոնֆլիկտի բոլոր կողմերի խաղաղ, բարեկամական բանակցությունների ժամանակը: “Մենք եգիպտացիների հետ քննարկել ենք միանգամից մի քանի ճանապարհներ ստեղծված դրությունից դուրս գալու համար, բայց ցանկացած որոշում պետք է ընդունվի Եգիպտոսի ժողովրդի կողմից”,- ասել է նա BBC-ին ԱՄՆ նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վեյթորը:

Իշխանությունը հանձնելու կոչեր են արել նաև ամերիկյան քաղաքականության այլ առանցքային դեմքեր:

The New York Times-ի տվյալներով` ԱՄՆ նախագահի աշխատակազմը Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում է Հ. Մուբարաքի խաղաղ հրաժարականի ծրագիրը: Մասնավորապես` քննարկվում է իշխանության հանձնումը անցումային կառավարությանը` Օմար Սուլեյմանի ղեկավարությամբ, որն անմիջապես պետք է ձեռնամուխ լինի սահմանադրական բարեփոխումներին  ընտրական օրենսդրության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է նաև, որ նոր կառավարությունում կընդգրկվեն երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Սակայն Եգիպտոսի նախագահն առայժմ մտադիր չէ կամովին հեռանալ: Նա հայտնել է, որ մտավախություն ունի` իր հեռանալուց հետո երկրում քաոս կսկսվի: Բացի այդ, նա հայտնել է, որ իշխանությունն այլևս իրեն չի հետաքրքրում, և իր կողմնակիցները մասնակից չեն այն բռնություններին, որոնք տեղի ունեցան վերջին օրերին:

Իսկ ընդդիմությունը ձգտում է հասնել Մուբարաքի անհապաղ հեռացման: Ընդ որում, ընդդիմությունը վայելում է արտասահմանի աջակցությունը: “Համաս” շարժումը թույլ է տվել Գազայում Մուբարաքի հակառակորդների ցույց անցկացնել: Իսկ Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբբասը արգելել է նման ցույցերի անցկացումը:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply