Խոզերի աֆրիկյան ժանտախտ` Սիսիանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 11:48

Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում խոզերի մեջ տարածված հիվանդությունն աֆրիկյան ժանտախտ է: Այս մասին գյուղացիներին հայտնել են անասնաբույժները, որոնց աջակցությամբ հիվանդ կենդանու փորձանմուշներն ուղարկվել էին մայրաքաղաք` լաբորատոր հետազոտության:

Մուցքի գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մոտ 10 օր առաջ գյուղի խոզերի ինքնազգացողությունը սկսել է վատանալ, ինչի պատճառով գյուղացիները հիվանդ խոզերին հարկադիր մորթի են ենթարկել: Արդեն մորթվել է 22 խոզ, որոնցից 4-ը` երեկ: Միսն իրացվել է հենց գյուղացիների կողմից:

«Եթե միսը լավ մշակվում է, այն անվնաս է մարդու համար: Ես նույնպես կերել եմ այդ մսից, եւ ինձ շատ լավ եմ զգում», – հավաստիացրեց գյուղապետը: Ներկայումս գյուղում կա 200 խոզ: Աֆրիկյան ժանտախտ նախկինում գյուղում չի եղել: Անցած տարի արձանագրվել է հավերի ժանտախտ, սակայն խոզերը զերծ են մնացել հիվանդությունից:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply