Հայտարարվել է համակարգչային խաղերի նախագծման մրցույթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 4, 2011 11:24
Առաջին անգամ Հայաստանում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնում է «Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը»:
Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը:
Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ`
● Լավագույն խաղ
● Լավագույն սցենար
● Լավագույն կերպար
● Լավագույն դիզայն
● Լավագույն անիմացիա
● Լավագույն նորարարություն
Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև կմասնակցեն՝լավագույն ՏՏ ընկերությունների ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնագիտական դասընթացներին:
Մրցույթը տարիքային սահմանափակում չունի:
Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան: Մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել իրեն հարմար ծրագրավորման լեզուն:
Ժյուրիի կազմում ընդգրկված են անիմացիայի և խաղերի նախագծման մասնագետներ, սցենարիստներ, ծրագրավորողներ: Մրցույթի ընթացքում ժյուրին խորհրդատվությամբ կաջակցի մասնակիցներին:
Մրցույթն անցկացվում է “P-Art”, “TX Systems”, “Plexonic”, “Triada”, “Robert Saakyants Production”, “Microsoft” ընկերությունների, “Association of Modern Technologies Professionals” ասոցիացիայի և “National Professional Cybersport League”-ի աջակցությամբ:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ digitec.am կայքում :
Հայտերի գրանցման վերջնաժամկետն է՝ փետրվարի 18-ը:





Facebook
Tweet This