ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2009 16:39

666666_394168483Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply