Գագրայի թիվ 3 հայկական դպրոցը` «Լավագույն կրթօջախ» մրցույթի հաղթող

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 22:54

Ճակատագրի բերումով ժամանակին մեծ թվով հայեր են հանգրվանել Սեւ ծովի ափերին գտնվող քաղաքներում եւ գյուղերում: Նրանք այստեղ եւս ստիպված են եղել հիմնել նոր օջախ ու դպրոց:

Իհարկե, դեռ երկար պիտի ապրեր հայի հետ նրան այրող կարոտը, կարոտ հարազատ Տրապիզոնի, Վանի, Արդվինի նկատմամբ: Բայց ժամանակի <բուժիչ> ուժը հետզհետե բթացրել է սուր ցավը: Գլորվել են տարիներ, եւ համշենահայերի նոր սերունդը միայն գրքերից ու մեծերի պատմածներից է գաղափար կազմում իր ապուպապերի հայրենիքի մասին, բայց շատ ուժեղ է արյան կանչը, ազգի ոգին, նախնիների հոգեկան կապը, որ նրանք օտար ազգերի մեջ չեն կորցրել իրենց դպրոցները, որոնց առաջնային նպատակն է եղել լուծել հայապահպանական խնդիրներ:

Հարուստ ավանդույթները պահպանող ու զարգացնող կրթարան է Գագրայի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը, որի հոգսերին էլ ուզում ենք ծանոթացնել: Իր գոյության ավելի քան կես դարի ընթացքում այն եղել է ոչ միայն դպրոց, այլեւ յուրօրինակ հայկական մշակույտի տուն:

Դպրոցն ունի 60 տարվա պատմություն, շրջանում հայտնի շատ ճանաչված մանկավարժներ, որոնց ուժերով եւ ղեկավարությամբ տրվել են բաց դասեր եւ անց են կացվել սեկցիոն պարապմունքներ Գագրայի գոտու հայկական դպրոցների ուսուցիչների համար:

Ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից դպրոցը պարբերաբար Ղարաբաղին նյութական օգնություն է ցուցաբերել: Օգնություն է ցուցաբերվել նաեւ 1988թ-ին երկրաշարժից տուժածներին: 1989-1990թթ. ընթացքում դպրոցը իր դռներն է բացել երկրաշարժիցտուժած մոտ հինգհարյուր երեխաների համար:

Դպրոցում սովորում է հարյուրվեց աշակերտ եւ զգացվում է մանկավարժական կադրերի կարիք:

Այժմ դպրոցն ունի նոր տնօրենը Աբխազիայի հայրենական պատերազմի հերոս, Աբխազիայում եւ նրա սահմաններից դուրս շատ հայտնի սիրված եւ հարգված Գալուստ Տրապիզոնյանն է:

Քաջ գիտակցելով, որ ազգապահպանման ողջ բեռը Սփյուռքում տասնամյակներ շարունակ իր վրա է վերցրել հայկական դպրոցը, հուսով ենք, որ այս ազգանվեր ճանապարհին Գագրայի թիվ 3 դպրոցը կունենա իր բարեկամները:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply