Անկարայում բողոքի ցույցերի է դուրս եկել 10 հազար ցուցարար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 22:16

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի փողոցներ է դուրս եկել մոտ 10 հազար ցուցարար: Նրանք բողոքում են աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ, որը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:

“Ինտերֆաքսը” հաղորդում է, որ քաղաքի կենտրոնում արդեն հազարավոր ոստիկաններ են հավաքվել: Նրանք արգելապատնեշներ են դրել կենտրոնական Կիզիլայ հրապարակի մուտքերին` խորհրդարանի շենքից ոչ հեռու: Ստամբուլի փողոցներում արդեն բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:  Ցուցարարները քարեր են շպրտել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Ի պատասխան` ջրցան և արցունքաբեր գազ է կիրառվել:

Բախումների հետևանքով տուժածներ կան, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Մի քանի ցուցարարներ վիրավորվել են գլխից:

Ցուցարարներին միացել է ընդդիմադիր Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության 60 պատգամավոր:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Բեշիր Աթալայը բողոքի ցույցը համարել է անօրինական: Նրա խոսքով` թուրքական իշխանություններն արգելել են հանրահավաք կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ:

Աշխատանքային օրենսդրության բարեփոխումը նախատեսում է երիտասարդների նվազագույն աշխատավարձի կրճատում, ինչպես նաև արգելում է աշխատանքի վերցնել  այն մարդկանց, ովքեր սոցիալական ապահովագրության պոլիս չունեն:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply