Կրիշտիանու Ռոնալդուն վերավաճառել է իր տունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 4, 2009 16:12

Կրիշտիանու ՌոնալդուՊորտուգալացի հանրածանոթ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, վաճառելով իր տունը, 1,65 մլն ֆունտ (1,94 մլն եվրո) եկամուտ է ստացել:
Ռոնալդուն իր տունը վաճառել է «Մանչեսթեր Սիթի» ֆոտբոլային ակումբի խաղացող Էմանուել Ադեբայորին: 2008-ի փետրվարին Ռոնալդուն Մանչեսթերից 12 կմ հեռու գտնվող «Էլդերլի Էյջ» բնակավայրում տուն էր գնել` 3,85 միլիոն ֆունտով, մինչդեռ Ադեբայորը նույն տանը տիրանալու համար վճարել է 5,5 միլիոն:

Այս տարվա ամռանը Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ», իսկ Ադեբայորը` Լոնդոնի «Արսենալից»` «Մանչեսթեր Սիթի»: Ադեբայորի գնած տունն ունի 7 ննջարան, փակօթյա լողավազան, ջակուզի, մարզասրահ և կինոդահլիճ: Ռոնալդուն, որին գնելու համար «Ռեալը» 80 մլն ֆունտ էր վճարել, արդեն Իսպանիայում տուն է գնել, որը գտնվում է Մադրիդի ծյրամասում` ամենաթանկ թաղամասում: Ռոնալդուն ապրում է «Ռեալի» ավագ Ռաուլի հարևանությամբ: Տան համար նա վճարել է 9,4 մլն եվրո:

Դիտվել է 3436 անգամ:
Print Friendly

Leave a Reply