Ձնային բուքը դիպել է ԱՄՆ-ի տարածքի երկու երրորդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 20:36

ԱՄն-ի  բնակչության երկու երրորդը ձնային բուքից տուժել է հաղորդում է  The Los Angeles Times. Խոսքը միջին արևմուտքի նահանգների  և  Մեծ  հարթավայրերի  տարածքների մասին է: The New York Times-ի տվյալներով վատ եղանակից տուժել են ընդհանուր առմամբ մոտավորապես  30 շրջան: Այդ աննխադեպ սառնամանիքների , ուժեղ ձյան և ահռելի քամիների պատճառով այս կամ այն չափով վնասվել են   100 միլիոն մարդ, գրում է  The Wall Street Journal-ը:

WSJ-ի տվյալներով , ամբողջ երկրում առանց լույսի են մնացել հարյուր հազար բնակիչներ: Միայն Տեխասում   50 ենթակայան անջատվեց: Երկրում ընդհանուր  առմամբ խաթարվել էր  18 խոշոր էլեկտրակայանի աշխատանք, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է  9,4 գիգավատ:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply