Մահացել է “Փարիզի վերջին տանգոյի” աստղը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 3, 2011 20:00
Երկարատև հիվանդությունից հետո 58-տարեկանում վախճանվեց ֆրանսիական դերասանուհի Մարիա Շնայդերը:
Շնայդերը հանրաճանաչ դարձավ 1972թ Բերնանդո Բերտոլուչիի “Փարիզի վերջին տանգոն “ֆիլմում` Ժաննայի դերը կատարելիս: Սյուժեի հիմքում ընկած էր երիտասարդ փարիզուհու/Շնայդեր/  և  տարիքով ամերիկացու /Մարլոն Բրանդո/հարաբերությունները:
Նկարահանումների ժամանակ ,լեգենդար ժապավենի վրա Շնայդերը  19 տարեկան էր:  Անկողնային  բավականին բաց  տեսարանների պատճառով ֆիլմը որոշ երկրներում  արգելված էր,  բայց  երկու  անվանակարգերում  “Օսկար” ստացավ `  “Լավագույն ռեժիսոր”   և   “Լավագույն դերասան” :
Իր  կարերայի ընթացքում Շնայդերը շատ աստղերի հետ է աշխատել: Օրինակ նա  Ջեկ Նիկլսոնի հետ նկարահանվել է “Մասնագիտությունը `լրագրող” ֆիլմում,  բացի   դրանից  նա մասնակցել է   “Ջեյն  Էյրի ” էկրանիզացիային: Այնուամենայնիվ հետագա աշխատամքներից ոչ մեկը “Վերջին տանգոյի” փառքին չհասավ:
Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply