Հայաստանի երկու հեծանվորդ Մոսկվայում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 4, 2009 16:26

հեծանիվՕգոստոսի 7-15-ը Մոսկվայում կայանալիք հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Արամ Մելիքյանը և Սուրեն Պետրոսյանը:
Այսօր հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանի հետ միասին Ռուսաստանի մայրաքաղաք ուղևորվեցին Արամ Մելիքյանը և Սուրեն Պետրոսյանը: Մելիքյանը կմասնակցի խճուղային, իսկ Պետրոսյանը հրապարակային հեծանվավազքի աշխարհի առաջնությանը: Մերոնք լրջորեն են նախապատրաստվել այս ստուգատեսին, և նրանցից սպասելիքները մեծ են: Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն 130 երկրների ներկայացուցիչներ:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply