Մի շարք եգիպտական պաշտոնյաների հաշիվներ սառեցվեցին և արգելեցին հեռանալ երկրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 19:03
Եգիպտոսի դատախազությունը արգելել է երկրի մի շարք նախկին նախարարների և պաշտոնյաների մեկնումը երկրից : Ինչպես հաղորդում են` այդ արգելքները վերաբերում են հատկապես նախկին ՆԳՆ ղեկավար Հաբիբ ալ- Ադլիին ,տուրիզմի նախարար Զուհեյրա Հարանին և բնակելի տների շինարարության նախարար Ահմեդ ալ-Մահրաբիին: Նրանց բանկային հաշիվները սառեցվել են :Եգիպտոսի դատախազությունը արգելել է երկրի մի շարք նախկին նախարարների և պաշտոնյաների մեկնումը երկրից : Ինչպես հաղորդում են` այդ արգելքները վերաբերում են հատկապես նախկին ՆԳՆ ղեկավար Հաբիբ ալ- Ադլիին ,տուրիզմի նախարար Զուհեյրա Հարանին և բնակելի տների շինարարության նախարար Ահմեդ ալ-Մահրաբիին: Նրանց բանկային հաշիվները սառեցվել են :
Բացի դրանից արգելքի տակ է հայտնվել նաև իշխող կուսակցության կենտկոմի նախկին անդամ Ահմեդ Իզզը,որի խնայողությունները բանկում նույնպես կալանքի տակ են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դատախազության հայտարարության մեջ շեշտվում է ,որ տվյալ գործառույթները կիրառվում են երկրում ընթացող ողբերգական իրարադարձությունների լույսի ներքո և կիրագործվեն այնքան ժամանակ մինչև նրանց նկատմամբ կավարտվի հետաքննությունը:
Հակակառավարական ցույցերը Եգիպտոսում շարունակվում են արդեն շաբաթից ավել: Վարչապետ Ահմեդ Շաֆիկը այսօր ներեղություն խնդրեց ,որ իշխանությունները թույլ են տվել ընդհարումներ նախագահ Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև:
.Այդ ընդհարումներից զոհվել են ոչ պակաս հինգ մարդ: Մոտ 800 -ը վիրավոր են , 15 -ր` ունեն հրազենային վնասվածք:






Facebook
Tweet This
Email This Post
