Բելգրադում ոստիկանների զանգվածային գործադուլ է սկսվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 18:16
Սերբիայում ավելի քան 13 հազար մարդ է մասնակցում ոստիկանների գործադուլին: Սերբիայի իրավապահները պահանջում են աշխատավարձի 40 տոկոսի բարձրացում և նոր զենքի ու համազգեստի տրամադրում: Գործադուլի շարժառիթ է դարձել այն, որ Սերբիայի ՆԳՆ-ի` փողոցներում ծառայությունն իրականացնող աշխատակիցներին ձմեռային կոշիկներ և համազգեստ չի տրամադրվել:
Ոստիկանության անկախ արհմիության ղեկավար Վելիմիր Բարբուլովի խոսքով` այսօր սերբական ոստիկանությունը “չի կատարի իր առօրեական խնդիրները, այդ թվում և փողոցների պարեկությունը”: Ոստիկանության արհմիութենական առաջնորդն ընդգծել է, որ իրավապահները կարձագանքեն միայն արտակարգ իրավիճակներին:
Վերջին օրերին Սերբիայում սա ընդվզման առաջին խոշոր ակցիան չէ: Այս շաբաթվա սկզբին բողոքի զանգվածային ցույց արեցին Սերբիայի տաքսիստները, որոնք դժգոհ են իրենց գործունեությունը կանոնակարգող վերջերս ընդունված օրենքից: Իսկ հունվարի 28-ին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հանրապետությունում դպրոցական ուսուցիչների համընդհանուր գործադուլ սկսվեց, որոնք պահանջում էին աշխատավարձի բարձրացում:






Facebook
Tweet This
Email This Post
