Վրաստանի արևմուտքում տասնյակհազարավոր մարդիկ մնացին առանց էլեկտրականության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 17:52

Վրաստանի արևմուտքում, ինչպես հաղորդում է “Թրենդ” լրատվական գործակալությունը, առատ ձյան պատճառով տասնյակհազարավոր մարդիկ մնացին առանց էլեկտրականության: Energo-Pro Georgia բաշխիչ ընկերության տվյալների համաձայն` էլեկտրականությունից զրկվել է մոտ 49 հազար բաժանորդ:

Ինչպես հաղորդել են ընկերությունում, ձյունը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, ինչը որոշ շրջաններում հանգեցրել է էներգիայի վթարային անջատման:

Նախօրեին` փետրվարի 2-ին, ինչպես հաղորդել է “Նովոստի Գրուզիա” գործակալությունը, նույն պատճառով անջատումներ են եղել Աջարիայում և Գուրիում (Վրաստանի արևմտյան հատվածի տարածաշրջաններ): Նույն օրը երեկոյան, սակայն, էներգամատակարարումը մասամբ վերականգնվել է:

Առատ ձյան պատճառով նաև փակվել է “Վերին Լարս” անցակետը` միակը, որ գործում է ռուս-վրացական սահմանում: Ավելի վաղ որոշվել էր ձմռանը չփակել անցակետը (ինչպես նախկինում), և այն մինչև հունվարի վերջը բաց էր: Թե երբ տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի “Վերին Լարսով”, հայտնի չէ:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply