Սեղանի թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոնը`Լիբանանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 4, 2009 15:45
Լիբանան մեկնեց սեղանի թենիսի Հայաստանի հավաքականի առաջատար, մեր երկրի բազմակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանը:
Նա Բեյրութում պարապելու է ՀՄԸՄ ակումբի տղամարդկանց հավաքականի հետ: Այդ թիմը Լիբանանի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:
Այժմ այն ցանկանում է բարելավել իր դիրքը: Մեկնելուց առաջ 24-ամյա Ղուկասյանը հայտնեց, որ հնարավոր է ՀՄԸՄ-ի կազմում ինքը Լիբանանի թիմային առաջնության մի քանի հանդիպումների մասնակցի: Հավաքականի կազմում ընդգրկվելու են 4 սեղանի թենիսիստներ, սակայն նրանցից միայն 3-ն են հանդիպման ժամանակ խաղալու, իսկ 1-ը պահեստային է: Առաջնությունը սկսելու է սեպտեմբերին և շարունակվելու է մինչև 2010-ի գարուն:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը վերջերս Բելգրադում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ամենահաջողն էր մրցելույթ ունեցել և տեղ էր զբաղեցրել 32 լավագույնների շարքում:






Facebook
Tweet This
Email This Post
