ԱՄՆ-ում բռնել են կեղծ Հուգենհայմների հրոսակախմբի ներկայացուցիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 16:52

Կալիֆորնիայի ոստիկանությունը ձերբակալել է տեղացի կնոջ,որը համարվում է  ավազակախմբի մասնակից`իրեն ներկայացնելով ամերիկյան ազդեցիկ  ընտանիքի անդամ: Ինչպես հաղորդում է Associated Press, 45-ամայ Կատերին  Պիտրա  Տումեյին արդեն Սան-Դիեգոյի դատարանի առջև կանգնել է ,որը նրան 200 հազար դոլար գրավի դիմաց արձակել է  :

Հոնվարի 31 -ին Նյու-Յորքում ձերբակալվեցին  խմբի երկու այլ անդամներ 67-ամյա Դեվիդ Բերնբաումը և 45-ամյա Վլադիմիր Զուրավելը :Նրանք երկուսն էլ գրավի դիմաց ազատ են արձակվել:

Հետաքննության տվյալներով ,երեքն էլ  ունևոր մարդկանց ներգրավվում էին խարդախությունների մեջ,ներկայանալով Հուգենհայմների  ընտանիքի ներկայացուցիչներ, որոնք  ԱՄՆ-ում հայտնի   են իրենց ներդրումներով մշակույթի ոլորտում: Մասնավորապես  արկածախնդիրները  իրենց զոհերին առաջարկում էին ներդրումներ կատարել  ադամանդի,նավթի , եվրոպական ֆինանսական գործիքների և օղու վաճառքի   մեջ:

Բոլոր կասկածյալներին մեղադրանք է առաջադրված քրեական գործի սահմաններում: Բացի դրանից ,ինչպես հաղորդում է Կալիֆորնիայի

San Diego Union-Tribune-ը, 2010 թ. նոյեմբերին  Բերնբաումի,Զուրավելի և Տումեյի նկատմամբ քաղաքացիական  հայտ է  ներկայացրել  Guggenheim Financial LLC-ը,կապված Հուգենհայմների ընտանիքի հետ,մեղադրելով նրանց խարդախությամ մեջ:

Իրեն ներկայացված մեղադրանքը մեկնաբանելով ` Տումեյին հայտարարել է ,որ չի ընդունում դրանք և պատրաստ է պայքարել մինչև վերջ:Այդ ընթացքում  Զուրավելը  պնդում է ,որ Բերնբաումը իրոք կապված է Հուգենհայմների հետ  և ունի միլիարդանոց կարողություն:Բացի  դրանից Զուրավելը պատմել է , որ գործընկերը թույլ է տվել իրեն  օգտագործել ազդեցիկ ընտանիքի ազգանունը : Ինչպես ավելի վախ հաղորդվել է ,եթե կասկածյալների մեղքը ապացուցվի ,նրանց կնստացնեն մինչև 20տարի: Նրանց ենթադրյալ զոհերի թվում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը և նրա որդին  Ջորջ Բուշ կրտսերը, Կոկա-Կոլա ընկերությունը  և Իրաքի  նավթային արտադրության նախարարությունը:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply