Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չի խաղա մարտական կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 4, 2009 13:45

16103291241095825Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր նախապատրաստվելու են օգոստոսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:

Այդ պատվին են արժանացել  դարպասապահներ` Գևորգ Կասպարովը («Ուլիս»), Ստեփան Ղազարյանը («Բանանց»), պաշտպաններ` Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Հրայր Մկոյանը («Ուլիս»),Վահագն Մինասյանը («Փյունիկ»), Ալեքսանդր Թադևոսյանը («Միկա»), Էդուարդ Կակոսյանը («Բանանց»), Աղվան Մկրտչյանը («Միկա»), կիսապաշտպաններ` Արարատ Առաքելյանը («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյանը («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Դավիթ Գրիգորյանը («Ուլիս»), Հրաչ Յագանը («Ստանդարտ», Բելգիա), Էդգար Մալաքյանը («Փյունիկ»), Դավիթ Մանոյանը («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյանը («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), հարձակվողներ`Եղիա Յավրույանը («Մակքաբի», Թել Ավիվ, Իսրայել), Մարկոս Պիզելին («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյանը («ԲԱՏԷ», Բելառուս): Հավելենք, որ Ռուսաստանի «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին: Ռումինիայի «Տիմիշոարա» թիմում հանդես եկող Արման և Արտավազդ Քարամյանները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն և նույնպես Երևան չեն ժամանելու: Այնպես որ, Հայաստանի ազգային հավաքականը մարտական կազմով չի խաղա:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply