Բրիտանացի թոշակառուն գտել է Մին դինաստիայի սափոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 14:23

The Guardian-ը գրում է, որ բրիտանացի մի թոշակառու հայտնաբերել է Մին դինաստիայի հախճապակե սափոր: Թե ինչպես է սափորը հայտնվել նրա մոտ և որտեղ է գտնվել մինչ այդ, անհայտ է:

Թոշակառուն` Cadbury ֆաբրիկայի նախկին աշխատողը, որ ցանկացել է անհայտ մնալ, սափորը Դոկչեստերի Duke’s աճուրդի տան փորձագետների մոտ է տարել ստվարաթղթե տուփով: Duke’s-ի ներկայացուցիչը հայտնել է, որ տեսնելով այդ սափորը` չի հավատացել իր աչքերին: “Այն հիանալի վիճակում է: Դժվար է հավատալ, որ նման սափորը հասել է մեր օրերը այդպես լավ պահպանված”,- ասել է նա:

Ենթադրվում է, որ սափորը պատրաստվել է 1403-1424 թթ.. երբ Չինաստանի կայսրը Չժու Դին էր: Դրա բարձրությունը 29 սմ է, իսկ զարդանախշերում զգացվում է արաբական արվեստի ազդեցությունը: Ուստի ենթադրվում է, որ սափորը կարող է գրավել ոչ միայն Չինաստանի, այլև արաբական երկրների գնորդներին:

Մասնագետները սափորը գնահատել են մոտավորապես 1 մլն ֆունտ ստեռլինգ: Այն կվաճառվի Duke’s-ի աճուրդում մայիսի 12-ին:

Չինական արվեստի գները վերջին տարիներին աճել են: 2010 թ. XVIII դարի կեսերի սափորը, որ պատահաբար գտնվել էր Լոնդոնի տներից մեկում, վաճառվել է 83 մլն դոլարով` սահմանելով չինական արվեստի ստեղծագործությունների բացարձակ ռեկորդ:

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply