Մրցույթ` Չիվնինգ կրթաթոշակի համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 14:12

Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակի համար մրցույթ, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարությունը և համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից: Չիվնինգի կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի վճարները: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`

  • հակամարտությունների կանխարգելում և լուծում,
  • հանրային ոլորտի բարեփոխումներ և արդյունավետ կառավարում ՝ այն Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
  • մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների և պարտավորությունների իրականացում,
  • քաղաքացիական հասարակության հզորացում, ազատ/անաչառ ԶԼՄ, ժողովրդավարական կառույցներ և օրենքի գերակայություն:

Դիմորդները պետք է առաջնորդական և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր և ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`

  • լինեն 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին,
  • արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
  • լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն  Հայաստանում վերջին երեք տարիներին,
  • ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ  իրենց ընտրած ոլորտում,
  • ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
  • վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:

Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • երկու երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով և/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամսվա վաղեմության ,
  • դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները ,
  • առողջության վերաբերյալ հայտարարագրման փաստաթուղթը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի փետրվարի 28-ը

2011 թվականի մարտի 4-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները:

Հարցազրույցները տեղի կունենան 2011թվականի մարտի առաջին կեսին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 և ավելի միավոր) 2011թվականի մարտի 19-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը և հարցազրույցին Երևանում:  Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply