Ակնարկների մրցույթ ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 13:51

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի ԲՈՒՀ-երի  ուսանողների համար: Հավանական մասնակիցները պետք է մինչև մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի ԲՈՒՀ-երից  մեկում:

Մրցույթի մասնակիցները աշխատանք պետք է ներկայացնեն հետևյալ թեմաներից մեկով.

Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները:

(Քննարկեք խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականությունները: Հուշող հարցեր` ինչպե՞ս կարող է կառավարության հարկային քաղաքականությունը սատարել տնտեսության վերականգնմանը: Տնտեսության ո՞ր ճյուղերն ունեն Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու ներուժ:)

Ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները: (Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքն այն մասին, թե Հայաստանում անտառներն ինչ արժեք ունեն: Հուշող հարցեր` ինչու՞ են անտառները կարևոր: Ինչու՞ պետք է պաշտպանենք  դրանք: Ի՞նչ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման մեջ: Ի՞նչ դեր ունի անտառը տեղական  համայանքների զարգացման գործում:)

Ակնարկների ներկայացման վերջնաժամկետը մարտի 10-ն է:

Շարադրությունը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով`  agrigoryan1@worldbank.org հասցեով, կամ թղթային օրինակը ներկայացնել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ հետևյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երևան 0015:

Աշխատանքը չպետք է գերազանցի 5 էջը (1 էջը = 1800 նիշ): Դիմումի փաթեթում պետք է ներառել  ուսանողական վավերական տոմսի պատճենը, նշել նաև  անունը, տարիքը, համալսարանը, ֆակուլտետը և տարին:

Լավագույն 4 ակնարկների համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կողմից կտրամադրվեն դրամական մրցանակներ` հետևյալ կարգով.

1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար, 2-ին տեղ` 500 ԱՄՆ դոլար, 3-ին տեղ` 400 ԱՄՆ դոլար

4-րդ տեղ` 300 ԱՄՆ դոլար:

Դիտվել է 1817 անգամ:
Print Friendly

Leave a Reply