Սիրուշոն ու Քոչարյանի տղան ամուսնանում են

ՄԱՐԴԻԿ | | May 29, 2009 20:10

sirushoՔոչարյան և Հարությունյան ընտանիքների խնամիական կապը շուտով էլ ավելի կամրապնդվի։ 21-ամյա երգչուհի Սիրուշոն և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` 23-ամյա Լևոնը, կամուսնանան հունիսի 6-ին`«Օջախ» ռեստորանում: Ի դեպ, «Օջախ»-ը պատկանում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին և եղբորը:

Այս ռեստորանում էր տեղի ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը:

Դեռ անցյալ տարվա նոյեմբերից լուրեր էին պտտվում Սիրուշոյի նշանադրության մասին: Չնայած սկզբնական շրջանում այդ լուրերը հերքվեցին, այնուհանդերձ դեկտեմբերին երգչուհու ընտանիքը հայտարարեց այդ մասին:

mhm15366-copy-1Լևոնն ու Սիրուշոն ընկերություն էին անում դեռևս դպրոցից, և այս տարիների ընթացքում նրանց անվան շուրջ բազմաթիվ սկանդալների պատմություններ են հյուսվել։ Հայկական մամուլում մեծ աղմուկ հանեց «Սիրուշոյին համբուրելու պատճառով Մադոննայի խմբում պարող հայազգի Միհրանի ծեծի ենթարկվելն ու Հայաստանից արտաքսվելը»։

Սիրուշոյի՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու շրջանում էլ լուրեր տարածվեցին, որ Լևոնը դեմ է եղել նրա մասնակցությանը և դրա պատճառով էլ նրանք բաժանվել են։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակը, ամուսանցած է ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դստեր՝ Զառայի, իսկ դուստրը՝ «Բարս» անշարժ գույքի գործակալության տիրոջ որդու հետ։

Դիտվել է 16473 անգամ:
Print Friendly

Leave a Reply