Վաղը ՀԽ-ում կքննարկեն գյուղատնտեսական խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2011 13:26

Վաղը`փետրվարի 4-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերով հանձնաժողովի նիստը, որտեղ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման, դրամաշնորհային տեխնիկայի և պահեստամասերի բաշխման հարցերը, գյուղացիական տնտեսությունների միավորման հայեցակարգը:

Նիստին զեկույցով հանդես կգա գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանը:

ՀԽ տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ նիստը տեղի կունենա Ագրարային համալսարանի (նախկին գյուղինստիտուտ) մեծ դահլիճում՝ 2-րդ հարկ:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply