Կահիրեում հրաձգություն է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 12:45

Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների դիմակայությունը նոր մակարդակի հասավ: Ցուցարարները ողջ գիշեր  անց են կացրել Թահրիր հրապարակում, որը գտնվում է Կահիրեի կենտրոնում: Լուսաբացին կառավարական ուժերը հրազեն են կիրառել ընդդիմության  վրա: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` 5 մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են:

Բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկի` Մուստաֆա ալ Նագգարի խոսքով`4 տեղից են ինքնաձիգներից կրակել: Մուբարաքի կողմնակիցները հրապարակ են սպրդել առավոտվա աղոթքի ժամանակ և ինքնաձիգներից կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Այլ տվյալներով` մարդկանց կրակել են դիպուկահարները:Վկաները ենթադրում են, որ վերջիններս այն հանցագործներն են ,ովքեր մի քանի օր առաջ փախել են մայրաքաղաքի բանտերից  և դիակապտությամբ են զբաղվել Կահիրեում:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply