Փորձություններ Փարիզում և Բուդապեշտում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 3, 2011 12:49
Հայաստանի լավագույն ձյուդոյիստները , այդ թվում՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը ձյուդոյի մեր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտարուի ղեկավարությամբ կմասնակցեն փետրվարի 5-6-ը Փարիզում կայանալիք ձյուդոյի «Մեծ սաղավարտի» և փետրվարի 11-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի գավաթի փուլային մրցաշարերին: 2011-ին մեր ձյուդոյիստները միջազգային մրցումներում պետք է հասնեն առավելագույն լավ արդյունքների, որպեսզի բարձրացնեն իրենց վարկանիշը 2012-ին կարողանան ապահովել Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերը: Օլիմպիադայի մասնակիցների վերջնական կազմը հրապարակվելու է 2012 թվականի մայիսին:






Facebook
Tweet This
Email This Post
