Դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2011 12:40

Երեկ` ժամը 10.02-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 46 շենքին հարակից տարածքում  երկու ավտոմեքենա դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից և ինքնուրույն չեն կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ «ԶԻԼ-131» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Ժամը 12.35-ի սահմաններում փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերվել Ա.Կարեյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 14ՏՍ989 պետհամարանիշով և Հ.Կիրակոսյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ0789 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Նույն օրը, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ-Գավառ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 19.00-ի սահմաններում փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի մաս է դուրս բերվել Վ.Առաքելյանին պատկանող «ՎԱԶ-2104» մակնիշի 07ՏՍ156 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply