2010-ին Հայաստան Է ժամանել շուրջ 684 հազար զբոսաշրջիկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 12:13

2010թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն Է ժամանել 683 979 զբոսաշրջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին ասացին Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայությունից, ստացված հաշվետվությունների տվյալներով եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումներով 2009թ. նույն ժամանակաշրջանի 575 281 զբոսաշրջիկների դիմաց, այլ կերպ` աճի տեմպը կազմել է 118.9%:

2010-ի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 640 032 մարդ: 2009-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 121.6%: Տեղեկացնենք, որ ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` «զբոսաշրջիկ» է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ, եւ ոչ ավել, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:

Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, եւ ոչ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղեւորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: Ըստ նույն մեթոդաբանության` բոլոր ճանապարհորդները, ովքեր զբաղվում են զբոսաշրջությամբ, համարվում են այցելուներ, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են երկու խմբի` «զբոսաշրջիկներ» (գիշերող այցելուներ) եւ «մեկօրյա այցելուներ» (առանց գիշերելու):

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply